Անձրեւի ձայնը
Վարդան Հակոբյան
Այսօր անձրեւի ձայնը ինձ համարՀիշեցումն է այն չքնաղ աղջկա,Որ համակ երգ է գարունքվա մասին,Որ հանդիպել է ինձ հեռու մի տեղԵվ իմ արեւն ու իմ երազներըԾրարել մի օր իր հեռացման մեջ, Ասելով՝ կգամ։Անձրեւի ձայնը խոր մթության մեջԽլացումն է եւ անհույս լինելուս.-Ամենքից թաքունՀավատ եմ հյուսում գիշերվա գրկում՝Խայտող աստղերի թրթռանքներից,Պահում՝ սպասող իմ աչքերի մեջ։Կարոտի երգ չէ՞ անձրեւի ձայնը...