Մենարան Վարդան Հակոբյան

Բարեկամս

Վարդան Հակոբյան

Բարեկամիս տարան վերեւԵվ մոռացավ անուն, բարեւ։Միանգամից «իմաստնացավ»,Ամեն ինչից զգուշացավ։Ստվերի հետ անգամ իր հինՆա վարչական դարձավ շատ խիստ։Հանդիպենք էլ՝ բան չի հարցնում,Այլ հայացքն է նա փախցնում։Իսկ երբ հանկարծ խոսք ես բացում,Նա իր քիթը վեր է ցցում,Պաշտոնական, փայլուն սիրովՄի օսլայած բառ... մատուցում։Մարդ ես, պիտի գլխի ընկնես,Դա էլ արավ հենց հանուն քեզ։Դեհ, ո՞նց ծպտա կամ ո՞նց խոսի,Տեսնողը ի՞նչ պիտի ասի...Թեկուզ ինքը... Հո լա՞վ գիտի,Որ ժպտալն էլ պիտի դիտվիՈչ թե, ասենք, շնորհ անուն,Այլ... պաշտոնի չարաշահում։