Մացառը՝ անտառի անունից
Վարդան Հակոբյան
Ծառերը գլուխ-գլխի տվեցին,Շատ սակարկեցին, տվին ու առան,Մեծավորներին մեկ-մեկ թվեցին,Ոչ մեկի վրա, սակայն, կանգ չառան։Եվ եղավ այնպես, որ կամքով բարիԽոսքը մեր ցանցառ մացառին տրվեց։Ով չի ճանաչում ձենը մացառի,Նրա ելույթը շատ հակիրճ տեւեց։-Մենք ղեկավար ենք ուզում այնպիսի,-Մացառի խոսքը լրիվ մեջ բերենք,-Որ մենք չէ, ինքը միայն մեզ լսիԵվ թույլ տա իրեն՝ մենք ղեկավարենք։