Ափնակոծում
Վարդան Հակոբյան
Մոռացել, ծովը բերել եմ իմ մեջ.Ու հիմա օրսԱլեկոծումներ ունի ծովային։Գունավոր օրվա շքեղությունը,Տեսնո՞ւմ ես, որքա՜ն հուշեր է պահել,Որ մենությունս լցնի քեզանով,Որ քեզնո՜վ ապրեմ։Ամեն վայրկյանս՝ ալեկոծում է Ու ափնակոծում-Վերջի՛նս եղիր...Եղիր օրերիս վերջին ալիքն այն,Որ ափ է գալիս ծովը... հարթելով։