Մենարան Վարդան Հակոբյան

Արեւամուտին

Վարդան Հակոբյան

(Պատկեր)Ու դանդաղորեն, հետ-հետ քայլելով,Մի կտոր ստվերՊատսպարվում է լեռան փեշի տակ՝Կանաչ մի հովտում,Ուր ծաղիկներ են, ծաղիկ-ստվերներ...Եվ սեւ ստվերը հարմար պահ գտնումՈւ տարածում է ոտքերը ազատ,Ավելի ազատ զգալով իրենԱրեւի աչքից ծածկվող այդ հովտում։Իսկ ծաղիկները... տխուր են նրանքԱյդ ստվերի տակՍտվերված իրենց ստվերի համարԵվ սպասում են նորից արեւի...