Մենարան Վարդան Հակոբյան

Աստվածներ

Վարդան Հակոբյան

Ձիերը վարգում են լեռներով,լեռները միանում են նրանց։​Լեռներից ներքեւ,ամենախորքում՝մի մատուռ.կորամեջք մի մամիկ մոմ է վառում՝զորավիգության համար հայոց քաջերի։​Մոմի վերընձյուղված լույսի տակ,երկնքի շավիղներով,շարժվում են ձիավոր ու լեռ՝որպես ստվերներ մոտեցող Աստվածների։