Մենարան Վարդան Հակոբյան

Ապսպարանք

Վարդան Հակոբյան

Պայմանական է աշխարհը,լույսը՝ կշռելի,աչքերը՝ ապսպարանքիտեղ չհասած շարունակություն։​Եթե երկնքում ծաղիկներ բուսնեն՝Մեծ սարից մի քիչ վեր,նշանակում է՝ աստղերի վերադարձըսպասելի է առաջիկա յոթ օրում։​Տեխնիկական հզոր առաջընթաց.մեքենան՝ որքան էլ ինտելեկտուալմտքի արգասիք, փոխարինել է ավանակներին։​Եվ ոչ մի ընթացք կանգառ չի ունենում,իսկ հրթիռներն ընդամենը փորձում ենհասնել կրիայի արագությանը։