Աչքովս ընկավ մի նետված ջութակ
Վարդան Հակոբյան
Աչքովս ընկավ մի նետված ջութակ,ջարդված ու անշուք... Անբացատրելիինչ-որ դող խաղացիմ արյունն ի վեր՝ ինչո՞ւ են նետել,նետո՞ւմ են, արդյոք, ջութակն էլ այդպես,ինչքան էլ որ այնհնացած լինի... Չէ՞ որ կարող է նրա լարերումդեռ ապրում է, կա ինչ-որ մեղեդի,անուն չունեցող ինչ-որ մի նվագ,որ դեռ նրանից ոչ ոք չի հանել...Ինչ-որ ցավ խաղաց իմ արյան վազքում։