Մենարան Վարդան Հակոբյան

Մտածմունք

Վարդան Հակոբյան

Անձրեւները հապաղում են, անձրեւները հապաղում ենու ցամաք են քո հողերը, ճաք են տվել լուռ, ծարավել,հայացքները քեզ հետեւող շրջվում արդեն ու պաղում ենլույսի նման, որ հալվել է ամպերի մեջ կամ ծրարվել։Դու գնում ես լրիվ մենակ... Մրմռացող վերքերը քոզարդարում ես ծաղիկների չթառամող թերթիկներով,չնժարվող, մեծ, անսահման, քեզ մոռացած երկնի ներքոբաց ես թողնում սիրտդ՝ որպես մի հավք անփորձ թեւիկներով։Հավքը թռչում, հեռանում է... Ինչ իմանաս, թե ուր գնաց,այս աշխարհում թեւ չտեսած երկինքներ կան ջինջ, երազուն,ո՞ւմ աստղի մեջ բնավորվեց եւ ո՞ւմ հոգու լարին մնաց,բառ չգտնող մրմունջներդ գուցե տարավ նա Աստծուն։Կանգ չես առնում դու, գնում ես... Երեւում է հանկարծ հավքը,դու թեւերի բաբախյունը զգում ես քո հեգ կրծքի տակ,ու հրաշք է դառնում ասես, ու կրակ է բերում կյանքը,ու սրտիդ տեղ ինչ-որ մեկը սարսուռներն է լցնում իր տաք։Քայլ ես անում... Ճամփիդ վրա կանգնել բիզ-բիզ ու նայում են,քեզ են նայում ցից քարերը՝ աչքիդ ծխին միշտ անտեղյակ...հեռուն ձգում, կանչում է քեզ, քեզ քաշում ու հմայում է,բույն են հյուսում հայացքիդ մեջ հազար կարոտ ու ծիծեռնակ։Անձրեւները շատ ուշացան, աններելի հապաղում ենեւ աղերս են դարձել արդեն քո հողերը, խոհերը քո,կարոտներդ ամպեր դարձել, մարմանդ-մարմանդ լուռ մաղում են,չնժարվող, մեծ, անսահման, քեզ մոռացած երկնի ներքո։