Մենարան Վարդան Հակոբյան

Աշնանային (Վարդան Հակոբյան, Արցախա ծուխ)

Վարդան Հակոբյան

Խաշամների մեջ թռչունի նման մի տերեւ խայտաց,եւ խաբված կատուն դարան է մտել։ Ծնկաբաց ծառեր,որ տնավարի ու անփույթ հագնված հարսերի նմանփողոց են ելել մանկան ետեւից-բացված կոճակի փոխարեն իրենց մատները պահած խալաթի վրա,աճապարանքով ետ, տուն են վազում։Ձայների վրա մի պահ պահվում են տերեւ ու կատու,սակայն փախչելու՝ ոչ միտք, ոչ էլ փորձ։Այնքան է աշուն։Այգու մեջ՝ լքված նստարաններ են։Եվ ամեն ինչից պարզ երեւում է՝ շատ է պառավելհատուկենտ լսվող շխկոցը զառի...Եվ մի հաշտ վախ կա սմքած ձայնի մեջ. - Տեսնես ի՞նչ եղավ,Կիրակոսն այսօր այգի չի եկել...