Կանաչ է բուսել
Վարդան Հակոբյան
Կանաչ է բուսել ճամփեքին ուղիղ.հիմա բանուկ են կեռմանները ծուռ,որ չգոյության թփերի մեջ են,հիմա բանուկ են հնարները սուր,որ խաբեության թմբիրի մեջ են.կանաչ է բուսել ուղիղ ճամփեքին։Մարդիկ կան՝ հողին, ճամփան՝ հողի տակ,Շատ են շատացել ուղիներն անտես.Աշխարհի ցավից վիճում են տաք-տաք,Սակայն հենց այնպես, ամենքին ի տես։Դրսից մեզ հետ են, մեր դիրք ու հարցում,Իսկ ներսից՝ իրենց բլիթն են հունցում։Բաց ճամփաներին մենք ենք, միայնակ,գուցե եւ մեկը, երկուսը մեզ պես...Ցավում է ճամփան մեր ոտքերի տակու մեր ուսերին՝ առաջնորդում մեզ...Եվ ձյուն ու քամի այնպես են վառվում.բաց ճամփաներին մենք ենք, միայնակ...