Մենարան Վարդան Հակոբյան

Օղապարան

Վարդան Հակոբյան

Չապրած օրվա անուրջներում՝ ցավի քանի ագաթ ու վարդ, -ծառերի տակ թպրտում են տերեւները աստվածաթող,ես նետում եմ սիրտս սոված, փողոցային լիրբ շներին,ատում եմ այն աչքերը, որ սիրել եմ խենթ, ցնորաբարեւ ժպիտը դեմքիս դրված, խինդ չէ, այլեւ՝ ցավի նկար։​Խոսք ու քայլից թույն է ծորում՝ այնքան քաղցրիկ, սիրունաթով, -ակնահաճո, կապույտ ձկան հոգեվարքն է մարում իմ մեջ,բաց, հողեղեն հայացքները, ավաղ, շատ են ջրիկ արդեն,կորսվել է արծաթահունչ ճերմակը ձյուն-շուշաններիեւ համարյա հանված դույլը հատակվում է ջրհորի մեջ։​Հարսնամոմված իմ բառերին ժանյակահյուս սերն է մրվել, -բորբ կարոտս հողի վրա մնացել է արյունահունց,մարմնաօձիվ գալարները մահվան պար են հասցեածուռ,անաչք մթում շաղված ժամը մուրացկանի ափ է դարձել,ես՝ ստորացված, նվաստացած, նայում եմ ինձ հեռվից-հեռու։​Մաղախի մեջ՝ շողն արեւի, վերջին նշխար փշուր հացի, -իմ թիկունքին հազար-հազար նիզակ ու սուր կիջնեն հիմա,քամին մութ-մութ շշուկներ է ծաղրապատիր կախել օդում,ոտքը կախ է գցել ցավը՝ գուցե ինձ էլ հետը տանի,իսկ լերդացող իմ արյան մեջ, լողանում են քանի՜ մեղսոտ աղջիկ ու կին։​Սերս՝ անփոկ օղապարան, լույսի միջքն է ցավեցնում, -ձիուս պայտը երկնի դեմքին՝ լուսնի խարան, ժանգ է բռնում,թե դանակիս ծայրով ես սիրտ խառնեմ, չասեք՝ ի՞նչ պոետ է. -Սաթենիկն է իմ թեւերին՝ պառկած անշունչ, սիպ-սպիտակ,տեսիլների շուրջպարի մեջ չգիտեմ տո՞ւն, թե... ուր եմ գնում։