Անտառում
Վարդան Հակոբյան
(Լեգենդ)Առյուծն ամեն օրԱնտառ էր մտնում,Կորյունի համարՄիշտ մի որս գտնում։Իսկ այդ անտառում,Գետակի մոտ խենթ,Եղնիկն էր ապրումՓոքրիկ ձագի հետ։Եվ բույնը նրաԹփերը ծածկումՈՒ պահում էինԱռյուծից թաքուն։Բայց երբ որսի էրԱռյուծը գնում,ՈՒ մայր եղնիկըԲնում չէր լինում,Կորյունը գալիս՝Թաքուն, վախեվախ,Փոքրիկ ձագի հետԽաղում էր ուրախ։Բայց մի օր, ավաղ,Երբ կյանքը խաղաղ,Պարզ ու մեղմօրորՀեքիաթ էր պատմումՁայնով առվակի՝Առյուծը գտնումԲույնը եղնիկի,Որսում է անմեղՁագուկին նրաԵվ որջը բերումԿորյունի համար։Կորյունը տեսնումՈւ ճանաչում է,Կորյունը լալիսՈՒ մռնչում է.Զայրացած իր մոր,Աշխարհի վրա՝Լիզում է արնոտՎերքերը նրա...Կորյունի վառվողԱչքերից հոսում,Զայրույթն առյուծիՍիրտն էր ակոսում։. . . . . . . . . . . . . . . .Ասում են, իբր,Շատերն են ասում,Առյուծն այն օրիցԵղնիկ չի որսում։