Մենարան Վարդան Հակոբյան

Շանթահար կաղնին

Վարդան Հակոբյան

Ամառ էր թեժ,Մի խենթ ամառ.Բերք ու բարովԽոնարհվել էրԱմեն մի ծառ։Իսկ ծեր կաղնինՀպարտ կանգնելԱյգում մեր հին,Կանգնել անթեքՈւ շրշում էրԱնուշ մի երգ։Կաղնու տակ էրՊապս նստում,Առու-առուԿնճիռներըԴեմքին բարդում,Իր եւ այգուՄանկությունիցՀուշեր պատմում։Բայց ես հաճախՉիմանալով«Դիպչում» էիՆրա հոգուն.-Ախր կաղնուցՄեզ ի՞նչ օգուտ,-Ասում էի,-Ավելորդ էՆա մեր այգում։-Չէ՛, չի լինումԱվելորդ ծառ,Հսկա կաղնինԹեւ-թիկունք էԱյգու համար,-Խոսում էր նա,Շրշում կարծեսԿաղնու նման.-Հող չի ուզում,Ջուր չի ուզումՄեզնից, բալա՜ս,Նա ինքն իրեն,Իր կամքով էԲուսել այստեղ՝Քարերում այս.Շատ ծառերիցՄեզ ի՞նչ վնաս...Հապա մի տե՛ս՝ԱրմատներովՈնց է սեղմումՈւ հող դարձնումՔար ու ավազ։* * *Հետո մի օրԱմպ ու սարերԽուլ որոտովԻրար եկան,Ու խոժոռվեցԲարեժպիտՊապս անգամ։Ամպից պոկվածՄի սեւ կտորԻջավ նրաԱչք ու ունքին.-Շանթ էր, պայթեց,ՍրահարվեցՄեր հին կաղնին։Անձրեւն անցավ։Ես պապի հետԱյգի հասա։Թախծում էինԾաղիկ ու ծառ։Ի՞նչ է եղել։-Կանաչ կաղնինՇանթը ձգել,Առել կրծքին,Առել կրծքինՈւ վառվում էր՝Շանթ ու բոցիցՓրկած այգին։Կանգնել էիԱրձանացած.Ներում էիԿաղնուց հայցում,ԱփսոսանքիՈւ գոհությանԽոսքեր ասում։* * *Իսկ պապիկիսԱչքերի մեջ Լճացել էրՄի բուռ արցունք։