Տերեւները (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
Ծառերից թափվող տերեւների մեջԻնչ-որ այրում կա,Որ վերծանվում է դեղին ժպիտով,Խորհրդով դեղին,Եվ չեն ափսոսում, չեն ցավում նրանք Ընկնելու համար։Աշնա՜ն տերեւնե՜ր...Երեւի գիտեն, որ ձյունից առաջԻրենցով պիտի ծածկեն մայր ծառիԱնհող մնացած ինչ-որ մի արմատ։