Ես լույսերի հետ
Վարդան Հակոբյան
Ես լույսերի հետ դանդաղ կհոսեմ,Կհյուսվեմ նրանցՃառագումներին,Եվ այնպե՛ս կանեմ, որ շողը քիչ էլ կորընթաց գնա,Ու խոր ձորերում՝Երազի կանաչ առագաստ բացողՇյուղերի ճամփին,Մութը օրերով անմաշ չմնա։Իսկ հետո, հետոԱրբունքի հասած գարունքվա նմանԿծաղկեմ լույսի մաքրածուփ սիրովԵվ կասեմ՝ խնդրե՛մ,Վայելիր, աշխա՛րհ, իմ սիրո բույրը,Պարուրվիր նրա կրակների մեջՈւ հաղորդ եղիր սիրույս հրաշքին։Իսկ դուք, իմ խոհեր, ես կասեմ վերջում,Լույսից սովորեք,Թե ոնց են սրբում արցունքը աչքից...