Տերևը՝ աղջկա ափի մեջ
Վարդան Հակոբյան
Ոչինչ այնքան խոցելի չէ, որքանծառի լռությունը նոյեմբերին։ Պարզապես կանգնիր ծառի մոտ, ձեռքդ դիր նրա ճյուղին՝ առանց որեւէ խոսքի(ցանկացած բառ վիրավորական է),եւ դիտիր, թե ինչպես են կանաչ խայտանքներըտերեւների հետ չկամորեն հեռանում, թե ինչպես են գիժկատակ արեւներըտերեւների հետ կամաց-կամաց ծրարվում,թե ինչպես են սիրահարների շշուկներըտերեւների հետ զարդարում անցյալի արահետները,թե ինչպես են վառվող ամպերըընկնող տերեւների հետ սվսվում հազար ու մի գաղտնիքներ,թե ինչպես են անձրեւներըտերեւների հետ հին ու չհնացած հուշեր քրքրում,թե ինչպես են ոտնածայրով գծված կայծակներըտերեւների հետ փաթաթվում խոտերին,թե ո՛չ աչքերով ինչպես է տեսնվում այն,ինչը երբեք չի տեսնվում աչքերով,թե ինչպես է ծառն ընդունում հեւիհեւ մոտեցող աղջկան,որն իրեն, ափի մեջ, պարզել է մի տերեւ՝ քամիներից խլած...Ժպիտը տխրություն է՝ եթե քեզ թվում է, թեգետնատարած տերեւները ուր-որ էպիտի գունավոր թիթեռներ դառնան ոտքերիդ առաջ,զարկվելով դեմքիդ, երամներով բարձրանան օդ։...Երբ հեռանալու լինես, ձեռքդ անպայման ծառի ճյուղին դիր նորից,իսկ ճանապարհին, եթե հանդիպես թոռութացի միջովքեզ մոտեցող ձիու,որի ետեւից, քարերի վրա զրնգալով, քարշ է գալիս կտրված կապը,չմոռանաս, խնդրում եմ, մի կարգին գլուխ տալ նրան։