Մենարան Վարդան Հակոբյան

Անձեռնմխելի գիշեր

Վարդան Հակոբյան

Վառվող խաշամի մեջ թիթեռնակի թեւեր,վայրի փետուրներ կան ամեն գույնի,եւ կրակը՝ հովվից մնացած,երկնքի մոխրավուն կտավինթանձր ծխակապույտով նկարում էծույլ-ծույլ առուներ։Ուշացած ճամփորդի աչքը հեռվիցնկատում է ծմակի խորքումթափահարվող ծառի կատարը. արջըհասած տանձ է «առաջարկել»իր քոթոթներին՝ ուշք չդարձնելովտանձենու միակ չորուկին նստած ագռավին։Քամու ձեռքն ընկած մի ածխաճյուղերկինք ու երկիր ներկում էագռավի դաժան սեւով, վրա է հասնումգիշերը անեզրական, եւ ոչ-ոք չի տեսնումարջի, դուրս ցցված ատամի վրա, վեր քաշվածշրթունքը՝ ինքնագոհ ժպիտի համար։Տիեզերական անդորրին տրված ծուռթաթիմի աչքն ու ականջը հանկարծսրվում-տնկվում են վեր՝ ինչ չրթոց լսվեց...Անձեռնմխելի է գիշերը, պարզապես,երբ ագռավը քնով է անցել ու ծանրացել,ոտքերի տակ խիստ բարալիկ չորուկը չի դիմացել։Արոտներից իջած հոտի հետքերը ծմակից դուրս հոտոտում են գայլերը, եւոհմակի աչքերը շարժվող աստղերիպատրանք են հյուսում. լռությունըխզող ամեն հովվականչ՝ կորած երինջի համար,ավելի է խորացնում անմեկնելի խորհուրդը մութի։