Մենարան Վարդան Հակոբյան

Սովորույթի զոհը

Վարդան Հակոբյան

Գայլն առավ գառան դիմակ,Մոռացավ, որ չունի... դմակ,Ու որոշեց՝ հենց որ մթնի,Մի հնարքով փարախ մտնի։​Եվ երբ օրվա լույսը հանգավ,Նոր գրիմը արագ հագավ,Ճամփա ընկավ լուռ, գողեգող,Սրտում եւ հույս, սրտում եւ դող։​Փարախի մոտ, ինչպե՞ս եղավ,Նա բռնվեց իր իսկ մեղքով.-Բաց դռնակը մի կողմ թողած,Ուզում էր ներս մտնել... ճեղքով։