Մենարան Վարդան Հակոբյան

Մաթոյի քիթը

Վարդան Հակոբյան

Մաթոյի քիթը խփվել է ծառին,Դե ինչ, հետո ինչ...Մաթոյի քեֆը այսօր տեղն էր-Մաթոյի կինը մի քիչ նեղել էր,Նա էլ վերցրել,Խմել է մի լավ, քո ասած՝ կոնծել։Մաթոյի քիթը խփվել է ծառին,Սակայն հրաշքով դեմքը չի ջարդվել,Ախր մեր Մաթոն վաղուց դեմք չունի,Ունի հինգ երես, որոնք հարթակ են դիք քթի համար,եւ ամեն երես իր կերպը ունի։Մաթոյի քիթը խփվել է ծառին։Թե հանկարծ ինչ-որ մի բան տեղում չի՝Երեսի կաշին փոտ-փոտ է ընկնում,Ինչպես որ գինու լցված բաժակումԳինին կնճռվիՄաթոյի շնչից...Մաթոն անկործան... Այնքան է կոնծել,Դարձել է այնքան, այնքան զգայուն, որ քաշված մեկդի,Իր սովորական աչքերով մաքուրՏեսնում է ասեսՇրջապտույտը երկրագնդի։Եվ դրանից են քայլերը երեր։Շուրթերից կախված քմծիծաղը մեծայնպես ծամածուռեւ այնպես հորդ է։Մաթոյի քիթը խփվել է ծառին,Դե ինչ, հետո ինչ...Ծառն ավելորդ է։