Մենարան Վարդան Հակոբյան

Սովորական օր

Վարդան Հակոբյան

Ծառերի շարասյունը շարժվում է դեպի երկնքիդեռեւս չսեփականաշնորհված տարածքները, օդըվերածվել է կապույտ ակվարիումի, աստղերըձկներ են՝ քանի կուլ չեն գնացել արեւին, դռանհազարամյա ճեղքով ներս է սողոսկում տխուր ներկայով անցյալը։​Պատերազմը, դա նույն խաղաղությունն է, միայն թեայստեղ, ի սկզբանե, արդարացված ենսպանություններն ու ոճիրներն՝ առավել քանխաղաղության ժամանակներում, իսկ Արցախի պլուտոկրատ տղաներըշարունակում ենգույնզգույն բոզեր արածացնել արաբյան էմիրաթներում։​Ասում են՝ տարին մի օր միանգամից սկսում են հնչել Անիի 1001 եկեղեցիների զանգերը, որԱրարատի ձյուներում մնացած (1915 թվականից ի վեր)հայերը գտնեն ի վերջո ճանապարհը տան։ (Ի դեպ, Երկնային տերությունը հարց է հարուցելԹուրքիայի դեմ՝ Եվրամիության դռները ծեծելուց առաջ,կիսալուսինը առեւանգելու եւկեռ յաթաղան դարձնելու համար)։​Ես բացում եմ պատուհանը։ Մի ուսանող շտապում է դասի,Սուրմալլու-Ստեփանակերտ հյուրանոց - ավտոբուսի վարորդը​անծանոթ ուղեւորուհու մեջ, արկղերի արանքում, ուշացածհայտնաբերել է, ասում են, իր Դեզդեմոնային՝ շատ «հարմար խեղդելու առումով»,մի փետուր հանգիստ ընկնում է ծառից, մրջյունըջանադիր իջնում է խոտի ցողունն ի վար,երթուղային տաքսին շուկայի մոտ դատարկվում է համարյա,եւ համակարգիչներն սկսում են աշխատել աչքերի լույսով, որ վթարային անջատումների ժամանակ չկորցնեն իրենց հիշողությունը։​Երեսը լաթերով պինդ կապկպած (միայն աչքերն են երեւում)ջահել հավաքարարուհու ավելի ծայրին փողոցը կամաց-կամաց դուրս է լողում դեպի դատարկ հորիզոնը։