Մենարան Վարդան Հակոբյան

Սեւակն ու փիսիկը

Վարդան Հակոբյան

-Նկարում եմ հիմա քեզ,Տե՛ս, քո տեղից չժարվես,-Սեւակն ասաց փիսիկինԵվ վրձինը իր ձեռքիԹղթին տարավ ու բերեց,Գույներն իրար մոտ շարեց...Բայց ի՞նչ մռռան, ի՞նչ փիսո,Թղթին առյուծ պատկերեց։Մեր փիսոն էլ դա տեսավ,Բեղը շոյեց ու ասավ.-Դեռ ոչ մեկը իր օրում,Ճերմակ ու սեւ գույներումՉի նկարել ինձ այդպես,Ապրես, Սեւակ, ա՜յ, կեցցե՜ս։​Եվ այդ օրից, գիտեք ի՞նչ,Փոխվեց փիսոն քիչ ու միչ,Էլ չէր վախում ոչ ոքից,Անգամ բակի շնիկից՝Ինչքան էլ նա շատ հաչեր.-Դե, առյուծ է, ախր, չէ՞։