Մենարան Վարդան Հակոբյան

Սեւ թուղթը սուտ է

Վարդան Հակոբյան

Սեւ թուղթը սուտ է, չհավատաս, մայր,Ես դեռ գալու եմ... Սպասիր ամեն օր,Չէ որ ինձ ճամփու դնելիս օրհնելՈւ պատգամել ես,Որ հաղթանակով վերադառնամ։Ես դեռ կռվում եմԲարու եւ չարի աշխարհամարտում:Եվ երբ երկինքը պարզվի ամենուր՝ Քո սրտի նման,Խաղաղված հոգով գիրկդ կդառնամ։​Ես դեռ գալու եմ,Որ լրիվանա ժպիտը դեմքիդ, Մեր բակի առունՎերապրի երգն իր՝ թխահեր, թխաչԱղջկա մասին.Իսկ սարի հովը՝ նորից փարվի ինձՄաքուր, մայրահամ քո համբույրներով...​Սեւը սուտ է, մայր, դու չհավատաս,Ես դեռ գալու եմ...Ես դեռ գալու եմ...