Մենարան Վարդան Հակոբյան

Մայրական կանչ

Վարդան Հակոբյան

Մայրս կանչում է, մայրս կանչում է,Ես այդ կանչի մեջ մանուկ եմ նորից.Մորս ձայնն անուշ ես ճանաչում եմԱնգամ լեռների, ձորերի հեռվից։​Մայրս կանչում է, մայրս կանչում էԵվ այդ կանչի մեջ պատանի եմ ես,Սիրում եմ, սակայն... Եվ ամաչում եմԱյդ մասին խոսել, քաշվում եմ այնպես։​Մայրս կանչում է, մայրս կանչում է,Ո՞ւր եք, խենթ մանուկ ու գիժ պատանի,Մորս աչքերում լույսը հանգչում է,Դարձեք, լույս բերեք մորս աչքերին։