Մենարան Վարդան Հակոբյան

Սեւ ագռավը թառել է լուսնի քիվին

Վարդան Հակոբյան

Տարիների գլխաքանակը գլորում է ինքն իրեն եւ,արյան բծերից բացի, ամեն ինչ եւ բոլորն անհետանում են հեռվում։​Հիշատակները տանում է ջուրը, որ նշանավորհեղեղից հետո դեռ չի մաքրվել ամբողջովին։​Բլուրները կտրվել են հիմքերից եւ լողում են անառագաստ։​Ասում են՝ Պուշկինն իր ձեռնափայտի գլխամասումմշտապես կրում էր Պետրոս Մեծի կոճակներից մեկը։ Իսկ երբ նա կրակեց Դանտեսի վրա,վերջինիս «փրկեց» միայն կրծքի կոճակը։Սատանայի ճակատին այծի մազեր են բուսել։​Ոչ ոք ինձ ձեռքով չի անում,ոչ ոք չի ուզում ինձ տեսնել, ես էլ՝ոչ ոքի։ Աշխարհումոչ մի կողմնացույցի սլաք չի կարող ցույց տալ այն ուղղությունը,որ ընտրել եմ ես։​Ժամանակը բաղկացած է ճանապարհներից եւփաթիլներից ձյան, որ նստում են աննվաճ լեռների վրա։​Անհայտի համար, որին հայտնաբերում եմ ինքս, ես մնում եմ անհայտ։