Մենարան Վարդան Հակոբյան

Ներիր, որ ինձ չես սիրում

Վարդան Հակոբյան

Ես խրախուսում եմ լույսը, երբնրա մեջ միտք է հղանումծաղկի մեջ բացվելու։Ներիր նվաստիս, որ ինձչես սիրում։ Բայրոնի այգումքայլելիս, ակամայիցձախ ոտքս սկսում է կաղալ։​Խժդժությունների անպարագիծ վիհին քանի-քանի միլիոն արեւ էկուլ գնացել տիեզերքում։Արյունափրփուր ալիքները մոտենում ենծովեզերքին, եւ ափով վազում ենմուգ կարմիր նժույգները։​Բառերը չվիրավորելու համարեկեք խոսենք նշանացի։Քամին ձմռան ծառերի մեջզրնգում է բոլորովին մերկ, քանզիձյունի տակից հանված միակ տերեւըփշուր-փշուր է լինում ձեռքերում։​Գիշերը ուշացած այցելու է՝հարսնախոսության համար։ Առարկաները դուրս են մնացել իրենց անուններից, որմենք ենք տվել, պիտի մոտեցնել նրանց ճշմարիտ բառով, որը խորքեր ունի անսահմանելի։​Աշխարհում ոչինչ արժանի չէիմ անվերապահ նվիրումին։ Եսքաջալերում եմ, ի վերջո, քաոսը՝սերը արժեքավորելու համար։ Ափիսջերմությունը մի հավք է դարձելու հիմա ոստոստում է ուսիդ վրա։​Ես անընդհատ մեռնում եմ եւ տեսնում եմ, որառանց դրան չեմ կարող ապրել։ Եվ տես-նելիս չեմ պատկերացնում, պատկերացնելիստեսնում եմ սակայն։ Եվ արհամարհում եմսիրո մոտավորը, եւ ահավոր է,երբ ծաղիկը դառնում է խորհրդանիշ, թեկուզ... սիրո։