Մենարան Վարդան Հակոբյան

Սարեր, սարեր

Վարդան Հակոբյան

Սարեր, սարեր,հիշո՞ւմ եք իմ մանկությունը.հպարտ էի ձեզնից ասես,ձեզնո՜վ էի հպարտ, սարե՛ր։​Սարեր, սարեր,հիշո՞ւմ եք իմ խենթությունը.բարձր էի ձեզնից ասես,ձեզնով էի բարձր, սարե՛ր։​Սարեր, սարեր,ինչ լավ է, որ դուք մնում եքիմ մանկության, սիրո վկան,թե չէ, գիտե՞ք, ինձ թվում է,թե մանկություն չեմ ունեցել,պատանություն չեմ ունեցել,միշտ այսպես եմ եղել միայն՝ոչ այն է՝ ծերեւ ոչ՝ջահել...​Սարեր, սարեր...