Մենարան Վարդան Հակոբյան

Ռեքվիեմ (Ես իմ ձիուն բաց եմ թողել)

Վարդան Հակոբյան

Ես իմ ձիուն բաց եմ թողել,թամբը հանել՝ բաց եմ թողել,սանձը հանել՝ բաց եմ թողել.բաց եմ թողել...​Ասել եմ՝ վերջ, էլ չեմ ուզում,սարեր, արեւ, վարգ չեմ ուզում,թռիչք ու սեր, կյանք չեմ ուզում.չեմ, չեմ ուզում...​Ձին իր ճերմակ բաշը պարզել,թռել է, քո դուռը հասել,յոթ օր-գիշեր վրնջացել.բան չես խոսել...​Հողը փորել, դոփել է ձին,դունչը քսել դուռ-բռնակին,արծաթ-խրխինջ լաց է լացել.դուռ չես բացել...​Ձին սրտաբեկ ընկել հանդեր,քարեքար է զարկում իրեն,վրնջում է՝ անտուն-անտեր.բաց եմ թողել...​Ու աստղը նրա ճակտիխամրեց, հանգավ... Լույսն էլ բախտիայդ աստղի հետ գնաց-կորավ...Իմ լքված ձի,մոլորված ձի,անմոռաց ձի,իմ անմար ձի,իմ Կաթնծիր,իմ ձի,Ի-ի-ի-ի...