Մարող աստղեր
Վարդան Հակոբյան
Միտքը կանգնել է վճռական պահի եզրինու առաջ չի գնում,քանի որ դեմը ոչինչ չի տեսնում։Ինքն իրեն պրտըտուսում է սիրտըու մնում էծիծաղելի անմեղ, ծիծաղելի մաքուր, ծիծաղելի միամիտ։Իսկ քարը ջրերի խփվող ալիքների փունջն է տանում,խոտը երկնքից չիջած ամպերի դողը հավաքել է,ծիտը մոռացել է լռելու մասինեւ բոլորի գլուխը տանում է՝ մինչեւ մութը կլռեցնի նրան,օրը դարձել էոտնամանի ծայրի ինքնաբացվածք՝ մատչելի ցեխի ու թացի համար աշնանային,նորաճամփան իրեն հրում-տանում, խրում է գաղջի մեջանանուն ու ամենօրյա,մոռանալով, որ ճամփի մեջտեղում ծաղիկ չի բուսնում,որ ծաղիկները մնում են միայն նրանց համար, ովքերթեքվում են ուղուց,ճիշտ ճանապարհը ճանապարհից շեղվելն է՝ դեպի ծաղիկը։Տարին գնում է հերանց տուն,էլ չի գալու,քանի որ չի ապրվում՝ չապրված բանաստեղծության պես։Հ.Գ.Ինձ համար արցունքներ չկան։ Իմ բաժին արցունքները իր հետտարել է թիթեռնիկը,որ ամփոփվել է մարող աստղերի փոշիներում՝ մի աղջնակի թաթիկներով սպիտակ։