Պսակադրություն՝ ժամանակից դուրս, կամ՝ անընտել փուշ
Վարդան Հակոբյան
Կենսական տառապանք։ Մոխիրներ։ Ստվերախիտ լույսեր։ Ծաղիկը տեսնել այն խորության մեջ, որ կա ինձանում։ Ան- ընտել փուշ։ Ազնվությունը կրքով պաշտպանում են անազնիվները, իսկ ազնիվները (՞) կարողանում են լինել ընդամենն ազնիվ։ Լույսի պայթյուններ է գրանցում «սեյսմիկ» պահը։Գերեզմանները թաքստարաններն են մեր պարտված վիճակների։ Թեեւ՝ ինչ կիմացվի։ Անապատի ուղտերի մեջ կար մեկը, որից ուղտապանը երբեք չէր իջնում, ասում են, դա նրա Համբերութ- յունն էր։ Խորագետ երկինք։ Ամեն մեկն իրեն խաբում է խնամքով, որ չկորցնի հավատը ինչ որ բանի հանդեպ։Ես իմ ստվերներից զգեստներ եմ ձեւում օրվա համար, երբ զգում եմ, որ այլեւս իզուր եմ սպասում քո գալուն։ Անձրեւի գալն ուղղակի փրկություն է անակնկալ։ Քարերը իմ լռության վրա քանդակում են նախշազարդեր։ Բառավարում եմ երգեցողությունը խոտերի, եղանակավորում քարերի լռությունը, լեզվաբանում միտքը։Այսպես, ամեն ինչ հոսում է։ Եվ ես Կոնֆուցիոսի հետ դիտում եմ, թե ոնց է Գիյոմ Ապոլիները եկեղեցու դուռը ասպետորեն բացում իր եւ Ջոկոնդայի առաջ՝ պսակադրության համար։ (Քավորը Պիկասոն է)։ Իսկ հետո նրանց ոտքերի տակ ճանապարհը հոսում է Սենա գետից խիստ վարար, Լեոնարդո դա Վինչիի արեւային հայացքի ներքո։Աչքերս Լիմբիոնի պատուհանից դուրս, թե՞ ներս են նայում։ Երբեք չեմ սիրվել։ Եվ մեկ-մեկ, թվում է, թե ես ապրում եմ Վեներա մոլորակում, ուր արեւը ծագում է արեւմուտքից։ Ինքնասեր ու ոչ դիպվածային։ Գոյունակ։ Եվ աչքերս անքայքայելի կաթիլներ են կալորիկի՝ թերթերին այն ծաղկի, որ ամեն մեկի մեջ է՝ չերեւացող խորքերում։