Մենարան Վարդան Հակոբյան

Շուշի

Վարդան Հակոբյան

Ռոբերտ Եսայանին​Սարերն ի վեր, սարերն ի վեր, ի վեր հասնում եմ երկինք ու մտնում Շուշի։​Գմբեթների շարասյուն է ճամփաներին, խաչքարերի մի երամ արդեն երկնքի տարածքում է։​Երբ այստեղ ես՝ եղիր այստեղ։ Բառը՝ կամարներից ներս, զանգ է հզոր, ղողանջը գալիս է գալիքից։​Զոհասեղանին մի կտոր քար է դրված, երկնային մանանա՝ համով ուտվում է։​Կրակը հուշերի մեջ ավելի կրակ է, իսկ քարերը ծաղկի կենսագրություն են։​Պարսպի պատի մեջ Բեկորը կանգնել է կենդանի, որ Շուշին այլեւս մնա անառիկ։​Սարերն ի վեր, սարերն ի վեր, ի վեր հասնում եմ երկինք՝ բաց է դուռն Աստծո։