Մենարան Վարդան Հակոբյան

Պարը (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Մեծ տատիկիս՝ Սաթենիկ Աբրահամյանի հիշատակինՈվ է տեսել Սաթենիկին պարելիս...Օգոստոսը ներծծվել է քարերի մեջՈւ այրում էրՈտքերը մերկ,Եվ նա կանգնել չէր կարենում։Մերթ մի ոտքն էր դնում քարին,Մերթ կանգնում էր մյուս ոտքին.Ու պարելու նման էր դա.Ինչպիսի պար... Այդ պարի մեջԾառը կանաչ շորը նետելՈւ փորձում է ոսկեգույնը,Իսկ ինքը՝ որբ,Սրտի մեջ՝ ողբ...Ուրիշ բառեր այստեղ պետք չեն,Դա պարզապես տարեթիվն էր՝ 41։Ո՞վ է տեսել Սաթենիկին պարելիս։Ընկեզունու սաղարթները գետակի մեջՍվսվում են ինչ-որ բաներ։Երկու ուլեր գուրգուրվում են հին փչակում։Ձգվում է մի գառան մայուն։Եվ ինչ հրաշք... Մի ջրահարսԱրծաթահոս հայելու մեջ մրրկում էրԽենթ այրուցքով՝Ինչպես բոցը թեժ խարույկի,Գալարվում էր խայտանքներով։Ես կանչեցի Սաթենիկին, մոտ գա, տեսնի,Բայց հրաշքն այդ կորավ հանկարծ.Իմ թիկունքում ինքն էր պարում ինձնից թաքուն։Ուրիշ բառեր այստեղ պետք չեն,Դա պարզապես տարեթիվն էր՝ 45։Ո՞վ է տեսել Սաթենիկին պարելիս։Չէր սովորում սպասելուն։ Բայց սպասեց։Ու մի օր էլ ձեռքը տվին խավար մի թուղթ,Ու նա ցնցվեց,Կորցրեց իրեն մի վայրկյանում,«Եկավ, եկավ, իմ Սիմոնը եկավ»,- ասացՈւ պար բռնեց գյուղամիջում,Պարեց, պարեց, ընկավ, հանգավ...Այստեղ հիմա մի բարդենի՝Ճյուղերի մեջ պահած մի թուղթ ամպի կտոր,Փոթորկված է ասես նրա «հարսնապարով»...Ուրիշ բառեր այստեղ պետք չեն,Դա պարզապես տարեթիվն էր... Չգիտեմ՝ որ...Դու տեսե՞լ ես Սաթենիկին պարելիս...