Չգտնված բառերի մասին
Վարդան Հակոբյան
Չգիտեմ առաջին բառը եւ վերջին բառըչգիտեմու մնում են խոսքերս չասված,ու փողոց եմ ելնում զայրացած։Արեւը ընկել երկնքից, փշրվել էկիրճերում.ոչ ոք այդ մասին չի էլ մտածումեւ սովորական բան է լռելը։Ինչ-որ առու է հոսում իր ճամփովքարուքանդեւ ինքը մեղք չունի, որ պղտոր է այդքան,եւ ինքը երկնքից իջել է մաքուր ու անարատ։Մի ծառ ծմակի պատրանք է բերումաչքերիս.եւ ասես իմ փեշից մացառներ են կախված,եւ ասես իմ ետեւից մացառներ են վազում։Այս երբ են տարել գլուխս, արդյոք,եւ ինչով,այս ինչ քնաբեր սուտ է մատուցվումեւ ինչ ախորժակով եմ կլանում ես այն։Եվ չկա պահը տիրություն անող,տիրական,որ ձեռքը դնի ճակատիս վրա,որ խաբկանքներից ինձ հանի, տանի։Տաք վերմակները շատ են ցուրտ հիմաու անշուք.ինձ հողին տվեք, արմատի նմանբացվեմ բողբոջով, քիչ հանգստանամ։Գուցե հողը թարգմանի իր լեզվովեւ գուցե բառն այդ միշտ կորած չմնա։Չգիտեմ առաջին բառը եւ վերջին բառըչգիտեմ։