Ուզեմ թե չուզեմ՝ օրը գնում է
Վարդան Հակոբյան
Ուզեմ թե չուզեմ՝ օրը գնում էեւ ինձ տանում է ոլորաններով։Ես իմ փոխարեն մի ծառ եմ թողնումԿանգնած ճամփի մոտեւ նվիրում եմ նրան հավատս,որ խորացնի ընդերքում հողի՝արմատների հետ...Թե ինձ ասելու դու բան ունենաս՝ կասես այդ ծառին։Համոզված եմ՝ նա երբեք չի կեղծի,նա ամուր է շատ,եւ քամիներում նա չի երերա,ինձ պես հաստատ է, կսիրի ինձ պես...Միայն թե բացսիրտ մոտեցիր նրան,համբերությունսծառին չեմ տալիս...Ժպիտդ հանկարծ թե շիտակ չեղավ՝ շյուղ կչորանա,թե հանկարծ մի սուտ երդում տվեցիր՝ճյուղ կչորանա,թե հանկարծ գույն-գույն խոսքերով նեղես՝գիշերն էլ նրան հավք չի մոտենա,իսկ թե խաբկանքի անձրեւներ տեղան՝արմատը հողում ցավից կնվա...Մի ծառ եմ թողնում ես իմ փոխարեն,երբ ճյուղին թոշնած տերեւ երեւա,նշանակում է՝տեղս նեղ է խիստ, արի՝ ինձ փրկիր։ՈՒզեմ թե չուզեմ՝ օրը գնում էեւ ինձ տանում է.իսկ ես քեզ համար նոր օ՜ր եմ փնտրում։