Յոթ սարից այն կողմ
Վարդան Հակոբյան
Տեսնում եմ, ահա, իմ ճանապարհինչարած քայլերս։ Ու սիրտ է մխում։Յոթ սարից դեն է միշտ ապրում բարին,չարը մեր հացին թույն է շաղախում։Եվ, մարմին մտած ասեղի նման,ցավը թափառում, բռնել չի տալիս.սարի պես ծանր է ամեն մի վայրկյանեւ դարն է ժամի հետքից քարշ գալիս։Իմ աչքերի մեջ հեռուն արցունքվել,սեր ու հավատ է ինձանից քամում...Ոչ մի բեռան տակ ես դեռ չեմ կքել,անցել եմ վեց սար, վերջի՜նն է մնում։