Մենարան Վարդան Հակոբյան

Անհասկանալի օրերի միջից

Վարդան Հակոբյան

Անհասկանալի օրերի միջից ես ինձ գտնում եմհոգսով ծանրաբեռ, հոգով վիրավոր, խաբված ամենքիցու կարոտում եմհեռու եզերքի, հեռու օրերի, մանկությանս, ինձ։​Ներել չեմ ուզում, ներվել չեմ ուզում, ուզում եմ հալվել,անձանձիր հողի լռության մեջ խոր մերվել եմ ուզում,ուզում եմ ձուլվելհոգնած գետերի հանդարտությանը խորունկ, անհուզում։​Եվ աղջիկներին, որ ցույց են տալիս իբրեւ սիրում են,ցավալի խոսքեր ասելու համար ես էլ ուժ չունեմ,ես ինձ ցրում եմգիշերների մեջ, լույսի շուրթերին դանդաղ հալչում եմ։​Իսկ օրն իր համար ոչ թե՝ իմ ու քեզ, եկել գնում է,ոչինչ չի բերել, սակայն տանում է իր հետ ամեն ինչ,կյանքս դառնում էկորած նժույգին որոնող-կանչող մանկան շաղոտ ճիչ։​Անհասկանալի օրերի միջից ես ինձ գտնում եմհոգսով ծանրաբեռ, հոգով վիրավոր, խաբված ամենքիցու կարոտում եմհեռու եզերքի, հեռու օրերի, մանկությանս, ինձ։