Մորս երգերը
Վարդան Հակոբյան
Մայրս իր համար երգեր է ասում,մորս երգերը՝ անլաց ծաղիկներ,մորս երգերը այնպե՜ս են հուզում։Ահա մի առվակ խտուտ է գալիսու կանաչներին խտուտ է բերում ծանոթ մարգերում,եւ մայրս բոբիկ, բոբիկ ոտքերով,առվի ջուրն ի վար գնում-գալիս է.ծաղիկ առ ծաղիկ բուրում է դաշտըմորս ձայնի մեջ։Հետո՝ անձրեւի խոշոր կաթիլներ։Կանաչներն ի վար վազում է մայրսեւ իմ բարուրը առնում է ձեռքը՝ծառերի ճոճքից,դեմքիս համբուրում անձրեւաշիթը։Ես մեծանում եմ, մայրիկիս համարամենահրաշք տղան եմ դառնումես այս աշխարհի,եւ իմ մանկության ծաղիկն ավելի արագ է ընկնում,քան թե խակության ծաղիկը՝ մարգիկանաչ վարունգից։Եվ ահա. մայրս ժամացույց առել, կապել է թեւս,իսկ ժամացույցս առաջ է ընկնում,ասում եմ՝ ուղղեմ։-Բայց ի՞նչ ուղղես, երբ որ սխալըքո ժամացույցի մեջ չէ, բալիկս,այլ՝ ժամանակի...Մայրս երգում է հայրիկիս համար,Մայրս երգում է բալիկիս համար,Մայրս երգում է մայրիկիս համար,Մայրս չգրված երգեր է երգում...