Մենարան Վարդան Հակոբյան

Մեր տան մեծը

Վարդան Հակոբյան

Ծերացել է օրորոցը,Բայց իմ մանկանց կանչով նորից Երեխա է...Օրորվում է՝Երգով, սիրով, գորովանքովՕրորելով եւ հին մի հուշ...Պապիս ձեռքով տաշված-նախշված,Բախտի ձեռքով մի կողմ քաշվածՕրորոցըՄնացել էր առանց օրոր,Մնացել էր առանց մանչուկ։Սակայն պապս՝Նորահարսին տանը թողած,Որդուն կռիվ ճամփած պապս,ԳիշերներըՀաճախ էր վեր ցատկում քնից.- Այ հարս, այ կին, բա չե՞ք լսում,Որ երեխանԽեղդամահ է լինում լացից...Տան մթան մեջՓշրվում էր սիրտը հարսի...Եվ... սթափված պապս հանկարծԽեղճանում էր,Կծկվում էր՝Փոքրանալով վերմակի տակ.- Ձայն էր, թվաց, ինչ-որ լացի...Եվ տատս էր նեղվում ցավից, Բայց ի՞նչ աներ,Ելքը գտավ...Օրորոց կար, սակայն ինչպե՞ս,Ո՞նց էր հասել... օճորքի տակ,Գնաց տատս ու բերեց տուն,Նրա լացն էր պապիս սրտում...Ծերացել է, սակայն նորիցՕրորվում է՝Գրկած պապիս թոռան թոռին,Մեր հին, մեր սուրբ օրորոցը՝Մեծավորը, մե՜ծը մեր տան։