Մենարան Վարդան Հակոբյան

Մենախոսություն (Վարդան Հակոբյան)

Վարդան Հակոբյան

Ովքե՞ր են ապրում...Նրանք, որ գիտեն զգալ, գուշակել,Շունչը փոփոխվող եղանակների,Եղանակի հետ՝Զգեստափոխվել, ՉհակաճառելՄարտյան օրերի քմայքների դեմ,Տաք ու հովի հետ քայլել համընթաց։​Ովքե՞ր են մեռնում...Նրանք, որ գիտեն մեն-մենակ դուրս գալ,Մարտի մեջ մտնել անգամ Մարտի հետԵվ պարտադրել Իրենց շունչը տաքԵղանակներին,Ստիպել նրանց՝ միշտ արդար լինել,Միշտ կայուն լինել ու բարենպաստ։​Եվ ապրում է նա ով մեռնել գիտե,Իսկ ով չգիտե՝ մեռած է վաղուց...