Ճերմակաձին
Վարդան Հակոբյան
«ՏԱՃԱՐՆ ԱՍՏԾՈ» ՊՈԵՄԻ (ՎԱՉԱԳԱՆ ԱՐՔԱՅԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ) ՄԵՋ ՉՄՏԱԾԿՏՈՐՆԵՐ ԿԱՄ՝ «ՄԵՂՐԱԲԼԻԹՆԵՐ՝ՇՐՋԱՆԱԿԻՑ ԴՈՒՐՍ»1. ՃԵՐՄԱԿԱՁԻՆՁյունաճերմակ ձին իջնում է երկնքից։Ձյունաճերմակ ձին իջնում է ձյունի հետ,ձիու վրաԱնահիտն է։(Դու չես լքել, դու չես լքում։ Չես լքի դու։ Անահիտ)։Ձյունաճերմակ ձին իջնում է մանրավարգեւ ամենից շքեղն է նա շքեղներում, ամենաձին,-ձիու վրաԱնահիտն է։(Դու մեկնելիս զգո՞ւմ էիր, որ գնում ես, Անահիտ)։Ձյունաճերմակ ձին ջրվեժ է հորիզոնում,սիպ-սպիտակ, բծեր կապույտ, բաշը փրփուր,-ձիու վրաԱնահիտն է։(Նետ-աղեղը այնպես թույլ է բռնել ափում)։Ձյունաճերմակ ձին պոկվում է լեռներից,եւ կարձակվի նետն ուր որ է, սպասում է ձին,-ձիու վրաԱնահիտն է։(Եվ կտուցին ձգված նետի իմ արյունն է - մոմի մի բոց)։Ձյունաճերմակ ձին սլացք է հազարաթեւեւ արծաթ են կուրծք ու լկամ, եւ փոկերը՝ ոսկի ու հիր,-ձիու վրաԱնահիտն է։(Սիրտս թեւ է թիթերմաղի՝ Արաժանքի քարերում)։Ձյունաճերմակ ձիու սանձը բաց, արձակ է,ձյունաճերմակ ձեռք ու հայացք ու ճամփաներ,-ձիու վրաԱնահիտն է։(Գալիս է ձին։ ՁԻն գնում է, վարգն է կապույտ։ Անահիտ)։