Ճանապարհը
Վարդան Հակոբյան
Ճանապարհը իմ ոտքերն է ընկել, -Երազը սրտի դռներն է ծեծում,Իսկ հորիզոնը իր գիրկը բացել,Մոր պես առաջին իմ քայլն է փորձում.Ճանապարհը իմ ոտքերն է ընկել։Մրմուռը ինձնից առաջ է ընկնում, -Այն հայոց երկրի սրտից է ծնվել,Չարենցի անլուր վերքից է ծլել,Դժվար գալիքի երթից է ելել...Մրմուռը ինձնից առաջ է ընկնում...Ինչ էլ որ լինի՝ մնալ չեմ կարող, -Տողադարձել են ինձ էջի կեսին՝Մի վանկ եմ թեկուզ... ինքներդ դատեք,Չեմ ուզում խոսել եւ այլնի մասին...Ինչ էլ որ լինի՝ մնալ չեմ կարող։Գնում եմ՝ հողիս պատկերը դեմքիս, -Այսպես է երգը ոսկորը մտնում,Այսպես է պարը ոտքերը ընկնում.Այսպես է եռքը արյան մեջ զարթնում.Գնում եմ հողիս պատկերը դեմքիս։