Ղարաբաղ
Վարդան Հակոբյան
Պիտի ասեի` ես քեզ սիրում եմ,Սակայն բառերը մաշված թվացին...1.Պիտի ասեի՝քեզ սիրում եմ,սակայն բառերը մաշված թվացին…Եվ արարեցի մի տաք մեղեդի,ուր խոսքերն առանց բառեր հնչում են,ուր առուներըքո գովքի երգն են,ուր արծիվները բարձր են ճախրումոգեւորության նման լեռնեցու,ուր մեր ձեռքերըլեռներ չեն, ճիշտ է,բայց իրենց վրա լեռներ են պահում։Ինչ անունով էլ կոչվի մեղեդին,մոր անունով էհիշվելու միայն,եւ ես կնքում եմ նրան՝ Ղարաբաղ։Պիտի ասեի՝ես քեզ սիրում եմ,սակայն բառերը թոշնած թվացին…Եվ արարեցի երգերի մի փունջ,ուր մարմարներդ բուրում են լույսով,ուր տունս գրկածհողը մայր է մի,ուր տղաներդ ճախրում են բարձրոգեւորության նման արծվենի,ուր մեր աչքերըարեւ չեն, ճիշտ է,բայց արեւներ են նրանցից բխում։Ինչպես էլ կոչվի փունջը երգերի,քո անունով էապրելու միայն,եւ ես կնքում եմ նրան՝ Ղարաբաղ։Պիտի ասեի՝ ես քեզ սիրում եմ,սակայն բառերը ասված թվացին…Եվ արարեցի մի ջահել գարուն,ուր աղջիկներիդ բարեւը հուր է,ուր սերն ապրում է որպես թալիսման,ուր երազներդ ճախրում են բարձրոգեւորության նման քո վաղվա,ուր մեր հայացքըերկինք չէ, ճիշտ է,բայց հազար երկինք ունի իր խորքում։Ինչ անունով էլ կոչվի գարունը,առանց քո անվանանանուն է այն,եւ ես կնքում եմ նրան՝ Ղարաբաղ։Պիտի ասեի՝ ես քեզ սիրում եմ,սակայն բառերը անզոր թվացին…Եվ արարեցի մի պայծառ արեւ,որ իր աչքը միշտ քեզ վրա պահի,որ քեզ նվիրիիմ գարունները,որ շող մատներով ծիլերդ հանիքո հավերժ ջահել հողի ընդերքից,որ իր ճախրանքով մեզ լույս պարգեւի,ու ծաղիկ դարձնի ինձ քո ոտքի տակ։Ինչ անունով էլ կոչվի արեւն այդ,առանց քո անվանանանուն է այն,եւ ես կնքում եմ նրան՝ Ղարաբաղ։Պիտի ասեի՝ես քեզ սիրում եմ,բայց… սերը բառում ո՞նց տեղավորել։Եվ քեզ պարզում եմ իմ սիրտը, ահա, որի զարկերն էլվանկարկումն են քոանվան՝ Ղա-րա-բաղ։2.Մորս աչքերի նման բարեգութ աչքեր չեմ տեսելես ոչ մի անգամ…-Ինչո՞ւ են նրանք այնքան լուսաբեր…-Որովհետեւ միշտ մեր հանդ ու սարին, ձորին են նայում։Հորս ձեռքերի նման խնկաբույր ձեռքեր չեմ տեսելես ոչ մի անգամ…-Ինչո՞ւ են նրանք այնքան ջերմ ու տաք…-Որովհետեւ միշտ մեր հող ու ջրի, մեր հերկի մեջ են։Ես Ղարաբաղի նման գեղեցիկ աշխարհ չեմ տեսել,չկա էլ գուցե…-Ինչո՞ւ է այնքան տաք ու լուսաբույր…-Հարցրու քո մոր աչքերին կամ թե ձեռքերին քո հոր։3. Գարունը դափնե պսակ է հյուսելու պարանոցին հագցրել Քիրսի -սրտանշան է,սիրո նշան էու նշանդրիք…Մեր ղարաբաղյան, հին լեռնաշխարհումսա սովորական պատմություն է մի։Կոշտ, չորուցամաք քարն էլ ծաղկում է,ժպիտը շատ է սազում մեր Քիրսին -բայց ցավի մեջ է,բայց դավի մեջ էանվերջ մաքառման…Մեր ղարաբաղյան, հին լեռնաշխարհումսա սովորական պատմություն է մի։Արեւը՝ լեռան, իսկ լեռը պապիսուսին, քայլում են դարերի միջով -հույսի շքերթ է,լույսի շքերթ է,շքերթ հավերժի…Մեր ղարաբաղյան, հին լեռնաշխարհումսա սովորական պատմություն է մի։Պապս ասում էր՝ պռոշիս վրակարոտի ճաք կա - ոնց թռչող կռունկ,սիրո նշան է,սրտի նշան է,Մայր Հայաստանի, հույսի նշան է։Անսովոր ու սուրբ մեր լեռնաշխարհումսա սովորական պատմություն է մի։ 1981թ.