Մենարան Վարդան Հակոբյան

Ձմեռը՝ պատկերահան

Վարդան Հակոբյան

Օրը սահում է ձյունի վրայով,որ սառույցվել էմեր ոտնատակի մի կտոր հողին։Որտե՞ղ կանգ կառնի...Ծառի մոտ, ահա, հողը բաց է քիչ, երբ ձյուն էր գալիս,սիրահար մի զույգ կանգնած էր այնտեղ։Օրը սահում է։Սահում է ժամը։Վայրկյանն է սահում։Եվ այնպես քիչ են ոտնատեղերը,որտեղ որ ձյունը հողին չի փարվել։Որ թեթեւ լինի ձյունը մայր հողին՝բեռնավորվել են ծառերը ձյունով,բացի նրանցից (հատուկենտ ծառեր), որ ճկուն են շատու գիտեն ինչպես, ինչպես չմտնելծանր բեռան տակ։Օրը սահում է երկրագնդով մեկ,կանգ կառնի այնտեղ,ուր կանգնած էին սիրահարները։