Մենարան Վարդան Հակոբյան

Ձեւեր

Վարդան Հակոբյան

Քո աչքերը դեռ չեն վերադարձրելՄանուշակները,Եվ ես կորցրածի քայլով եմ գնում։Դու ծիծաղում ես,Ձեւի համար էլ ծիծաղ է լինում՝ մտածում եմ ես,Դու արտասվում ես,Ձեւի համար էլ լացել է լինում՝Տառապում եմ ես։ՈՒ չեմ հասկանում, թե այսքան ձեւերԱյս ո՞վ է ձեւել։Բարեւիդ մեջ էլ՝ ողջյունը չկա - ձեւ ես մատուցում,Ինձ հանդիպելիս դեմքիդ, շուրթերիդՀայելու առաջ՝Տանը մշակած ժպիտն ես փորձում՝«Վարիանտը», գուցե, պայուսակիդ մեջ։Քո մեջ ձեւերը քեզանից շատ են։Թերթեւունքերդ քո՞նն են, թե գնած,Աչքերիդ փայլը ֆոսֆորի՞նն է, թե...Ես հեռանում եմ աչքերս փակած,Որ այսուհետեւԱնմեղ ու մաքուր ժպիտը անգամԻմ սիրտը չառնի կասկածանքի տակ։Քո աչքերը քեզ չեն վերադարձրելՄանուշակները,Եվ ես գնում եմ, գնում եմ հիմա՝Դեմքս սուզելու մանուշակներում,Մեռնելու նրանց արցունքների մեջ։