Ձեր անունը
Վարդան Հակոբյան
Ես տերեւի, ցողի, խոտիջինջ նվագ եմ,որ դառնում է դաշտի թավիշ,որ դառնում է ջրի ծփանք,որ դառնում է ծաղկուն հովիտ։Ես երազի, հույսի, լույսիպարզ հայացք եմ,որ դառնում է հոգեկան հաց,որ դառնում է անվան տառեր,որ դառնում է իղձ ու փափագ։Ես կարոտի, խնդի, լացիարձագանք եմ,որ դառնում է լեռան վերելք,որ դառնում է հարության երգ,որ դառնում է հեւք մաքառման։Ես մի անդուռ, անհայտ, անհունցավի ճիչ եմ,որ դառնում է վերջին լարում,որ չբացվող դուռ է ջարդում,որ դառնում է ի վերջո... ելք։Ես ձեր անվան մեղեդին եմ՝երգի փոխված,որ երբ հնչեմ ձեր ականջին,ուր էլ լինեք, ինչ ժխորում,դուք իմ կողմը թեքվեք հանկարծ՝ձեր անունն եք իբրեւ լսում...