Ձեռքսեղմում
Վարդան Հակոբյան
Հողից ճաքճքած ձեռքերով ասեսՋերմությունն եմ ես զգում մայր հողի,Հաղորդ եմ լինումԾաղիկ առ ծաղիկ երգերը հյուսողԱյս բացվող գարնան ամեն մի տողին:Բյուրեղանում է մեկեն իմ հոգին՝Արեգակների պատկերը իր մեջ,Իր մեջ պատկերը անխոնջ տքնության,Մաքրությամբ օծվում գարունքվա ցողի... Հողագործ ձեռքեր,Երջանիկ եմ ես ձեր ջերմությունըԻմ ափերի մեջ զգալու համար.Ես երջանիկ եմ,Որ դուք ավելի շատ եք աշխարհում, Քան ձեռքերը այն,Որ հեռու, հեռու ինչ-որ մի վայրումԴեպի ձգանն են նորից երկարվում...Ես հավատում եմ, հողագո՛րծ ձեռքեր,Հավատում եմ ես,Որ ուր էլ բացվի, ինչպես էլ բացվի,Ամեն մի գարուն ծիլեր է ձգում Առաջին անգամ,Հողոտ, հողաբույր ճաքերի մեջ ձեր...