Ձեռք մի տուր
Վարդան Հակոբյան
Լեռնավարդերից թերթեր են պոկվել,Ձեռք մի՛ տուր, քամի՛,Նրանց պահում եմ երգերիս համար։Եվ այս աղբյուրիԿարկաչը պե՛տք չէ ցրել անխնա,Գուցե անտառի կուսական լանջինՈւլունքներ դառնա։Խելո՛ք կաց, քամի՛,Թող հանգիստ դիտե՜մ, հասկանա՜մ, մարսե՜մ,Թե ո՞նց է լեռը հալվում առվի մեջՈւ կորչում անհետ։Բայց չէ՛, չի կորչում.Երբ արշավի են հողմերը ելնում,Առուն ծովի մեջ՝ այդ դժվար պահին,Լեռան ձեռքով է ելնում, ալիքվում։