Անավարտ սպասում
Վարդան Հակոբյան
Ես օրը օրին մատաղ եմ տալիսԵվ սպասում եմ... Ո՞ւմ եմ սպասում:Ում սպասում եմ՝ նա էլ չի գալիս,Գուցե գալիս է, սակայն, չի՜ հասնում...Նա ճանապարհին գուցե մոլորվելԵվ սպասում է... Թող ինքս գնամ.Սիրտս անանուն ցավով է վառվել,Ինչո՞ւ, ինչի՞ց է, ես ի՜նչ իմանամ:Նայեցեք, ահա, իմ ճանապարհինԱյն ո՞վ երեւաց, թե... ի՜նձ է թվում,Կյանքս պահ է մի, անցնո՞ւմ է՝ բարի,Բայց սպասումս, չէ, չի՜ ավարտվում: