Հուշարձան եմ ես
Վարդան Հակոբյան
Հիշողությունը հուշարձան է սուրբ:Այն ես եմ կերտել,Ինձնից եմ կերտել,Կերտել եմ ինձ պես:Եվ մի զարմացեք, երբ այն խոսում է,Զրուցում ձեզ հետ,Եվ մի զարմացեք.-Երբ մութը դանդաղ սահում է կապույտ լեռների վրա,Գնում եմ կամաց,Փոխարինում եմ ես սիրով նրան՝Սուրբ հուշարձանին...Իսկ նա քայլերն իմ առնում ինձանից,Զբոսնում է ձեր,Զբոսնում է իմԵվ ամենից շատ՝ Իր այս քաղաքում,Պատուհաններից ծորացող երգի ելեւէջները,Այգում ուշացող սիրահարներիԺպիտն ու սերըԾփանք են դառնում նրա սուրբ հոգում,Այնքան, որ նույնիսկ փորձում է քիչ էլԲանաստեղծանալ.«Դու շա՜տ ես փոխվել, հայրենի քաղաք,Լույսերի տուն ես, Տուն ես հավատի,Սեր ես ու հրաշք»:Այսպես շրջում է մի ողջ երեկո:Եվ հետո ուրախ,Եվ հետո հպարտԳալիս-կանգնում է վեհ պատվանդանին,Որ հսկի դարիս խաղաղությունը:Իսկ ես շշուկով,Հուզված ասում եմ.- Մի մայր էր եկել արցունքը աչքին,Դողդոջ մատներով քարերն էր շոյում,Շշնջում բառեր: Քո մորն էր նման:Դեհ, չմոռանաս, ես խոսք եմ տվել,Երազում գոնե կայցելես նրան:Ու հետո դանդաղ անցնում-գնում եմ,«Հիշեցեք նրանց» բառերն իմ հոգում:Ինչպե՞ս մոռանալ...Ընկած զինվորի դարերով քայլողՀպարտ, լուսեղեն հուշարձա՜նն եմ ես: