Հորինել պետք չէ
Վարդան Հակոբյան
Հորինել պետք չէ…Դու միայն խոնարհ արձանագրիրՄոշահավերի երգը խնդասիրտ,Շշուկը` Զարթնող թփերի միջով ձգվող շողերի,Կանաչ անտառի շիվերին հասակԵվ սաղարթներին դալարում բերող,Պիրկ արմատներից խորհուրդներ հայցող Ձեռքերի ցավը` Երջանկաթաթավ…ԱրձանագրիրԹարմությունը այս կապտաջինջ ձորի,Մերկ կնոջ նման գետից դուրս ելած,Քարափին ծաղկած խենթ արեգակի Հմայքը արբշիռ,Գետի հուզմունքը,Թփի ճկվելը,Համառելը` մեծ կյանք տեսած ծառի,Հնությունը քո անմաշ ու փշոտ տառապանքների:Հորինել պետք չէ,Արձանագրիր դու պարզությունըԱյն մի բուռ ջրի,Որ քո հայացքը առավոտում է,Կանաչ բարեւը` անխոս-անհնչյուն Խոնարհվող ճյուղի,Արձանագրիր…Եվ թող շիվերը բարեկամաբարԽոնարհվեն քո այդ տողերի վրաԵվ… ընթեռնեն քեզ: Եվ ոչինչ, ոչինչ,Թե հանկարծ նրանց տերեւ-աչքերիցՄի շիթ-ցող կաթի թղթերիդ վրա.Սուրբ է ցողն այդ - Դրանով երգդ սրբագործվում է:Հորինել պետք չէ, արձանագրիր…